AM
1 Մարտ 2013 - 08:06 AMT

ՀԱՄՀ-ն անդամագրվել է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամy և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը (GFCC) երեկ Վաշինգտոնում փոխըմբռնման հուշագր են ստորագրել:

Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ-ն անդամագրվում է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը:

Հուշագրի համաձայն՝ Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ և զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ և ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական և տեխնոլոգիական համագործակցություն և նորարարության վրա հիմնված աճ:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների: