AM
4 Մարտ 2013 - 06:18 AMT

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ այսօր բողոքի ցույց է լինելու

Այսօր՝ժամը 15:00-ին, ԱՄՆ դեսպանատան առջև տեղի է ունենալու բողոքի ցույց՝ ի նշան անհամաձայնության ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին շնորհավորելու առնչությամբ:

«Ժողովրդավարական համարվող ազդեցիկ պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի: Այն պետությունները, որոնք, ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմը, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետևապես՝ պետականության կայացմանը:

Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարողանում դիմակայել այն գերտերություններին, որոնք ինչ-ինչ քաղաքական խնդիրներ են լուծելով ճնշումներ են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով գնալ հակապետական գործարքների: Նախորդ 5 տարիների ընթացքում զոհասեղանին դրվեց Ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ապա նաև ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստերից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը»,-ասված է կազմակերպիչերի տարածած հաղորդագրության մեջ: