AM
6 Մարտ 2013 - 12:34 AMT

Ադրբեջանցի զինվորը «հանկարծամահ» է եղել մարտական դիրքում

Ադրբեջանական բանակի զինծառայողները արդեն մահանում են առանց տեսանելի պատճառների:

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «մարտական դիրքերում հանկարծամահ է եղել ադրբեջանցի զինծառայողը: AZE.az-ը Ադրբեջանի ՊՆ վրա հղումով հայտնում է, որ «այսօր 01:40 հանկարծակի մահացել է Շամկիրի զորամիավորման N զորամասի զինվորը: Զորամասը գտնվում է բաձրադիր լեռնային տեղանքում:

Ըստ հաղորդագրության, մահացել է Ալիև Էլման Թելման օղլուն: Նրա մահվան փաստով բժշկական փորձաքննություն է նշանակվել:

Քննություն է գնում:

Միայն 2013թ. ադրբեջանական բանակը 16 զինծառայող է կորցրել, որոնցից 14-ը մահացել են վթարներից, ինքնասպան են եղել կամ սպանվել են հրամանատարների կողմից: