AM
7 Մարտ 2013 - 10:37 AMT

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին Մինսկում

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին Մինսկում: Վարչապետները կքննարկեն ԱՊՀ տարածքում ատոմային էներգիայի օգտագործման հարցերը ԱՊՀ տարածքում և ԱՊՀ պատենտների ու ինովացիաների բանկի ստեղծման գաղափարը, հայտնում է ԱՊՀ գործկոմի մամլո ծառայությունը:

Կքննարկվեն նաև կայունության ու անվտանգության ամրապնդմանը, կրթության ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված միջոցները: