AM
11 Մարտ 2013 - 13:42 AMT

Վախճանվել է հայ վիրաբույժ Սուրեն Ավդալբեկյանը

Մարտի 10-ին 92 տարեկան հասակում վախճանվել է հայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետՍուրեն Ավդալբեկյանը:

Սուրեն Ավդալբեկյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 11-ին, ժամը 17.00-ին Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ մարտի 12-ին, ժամը 14.00-ին նույն եկեղեցուց: