AM
13 Մարտ 2013 - 08:17 AMT

Տոկիոյում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

Մարտի 9-ին Տոկիոյում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված երեկո, որին ներկա էին Ճապոնիայում գործող Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն (Japan-Armenia Society) և Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan-Armenia Friendship Association) կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, իոցառմանը դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայերի դեմ իրագործված կազմակերպված բռնություններին և ջարդերին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ էլ լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը: Դեսպանը նշեց, որ նման հանցագործությունները պետք է բարձրաձայնվեն և դատապարտվեն, որպեսզի կանխվի դրանց կրկնությունը հետագա սերունդների համար: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը: