AM
13 Մարտ 2013 - 08:59 AMT

Հայկական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Դատական կատարողների միջազգային միության աշխատաժողովին

Վաղը՝ մարտի 14-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության 6-րդ ամենամյա աշխատաժողովին։

Աշխատաժողովի օրակարգով նախատեսված է հարկադիր կատարմանն առնչվող եվրոպական նախադեպային իրավունքի ներկայացում և վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային ընթացակարգերի, ինչպես նաև հարկադիր կատարմանն առնչվող այլ հարցերի քննարկում, ասվում է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: