Համահայկական բնապահպանական Ճակատի անդամները համոզված են, որ Բնապահպանության նախարարությունը Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար սխալ և անարժան մարդու վրա է խաղադրույք կատարել: Բնապահպաններ Եղիա Ներսիսյանը և Մարիամ Սուխուդյանը պնդում են, որ այդ պաշտոնում մտադիր են նշանակել տնօրենի ներկայիս պաշտոնակատար Հրաչ Հովակիմյանին, ով իրենց խոսքով, արդեն առանց հիմնավորուման 20 աշխատակցի ազատել է աշխատանքից»:
Բնապահպաններրը տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած 11 թեկնածուներից ամենաշատը վստահում են ՌԴ քաղաքացի Ալբերտ Յունիկյանին , ում արդեն 6 ամիս է՝ ՀՀ քաղաքացիություն չեն տալիս։ «Այդ մարդը եկել է Հայաստան, որպեսզի իր գիտելիքները, փորձը կիրառի։ Նա Ռուսաստանում արգելոցներից մեկի գործադիր տնօրենն էր մոտ 20 տարի»,–ասաց Եղիա Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ Յունիկյանը կարող է լավ կատարել Խոսրովի արգելոցի տնօրենի աշխատանքը։
Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցության համար դիմում է ներկայացրել 11 մարդ: Տնօրենի ընտրությունը տեղի կունենա մարտի 15-ին:





