Մարտի 15-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնում կմեկնարկեն անգլերենի դասընթացներ։ Պարապմունքներն անվճար են, դրանց մասնակցելու են Արագածոտնի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ։ Դասընթացները մասնակիցների անգլերենի հմտությունները, հատկապես խոսակցական անգլերենը զարգացնելու միտում ունեն։
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դասերը կանցկացնեն Խաղաղության կորպուսի կամավոր, COAF հիմնադրամի անգլերենի ուսուցիչ Ուեսլի ՄաքՔենը և FLEX ծրագրի շրջանավարտ Լուսինե Ասատրյանը։





