AM
18 Մարտ 2013 - 06:17 AMT

Եղանակը փոփոխական է. Սպասվում են տեղումներ

Այսօրվանից և գալիք երեք օրերի ընթացքում հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ:

Այսօր շրջանների զգալի մասում, իսկ վաղը` Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ,:

Մարտի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային է` 6-11 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 28-33 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ին կնվազի` 8-10 աստիճանով, իսկ մարտի 20-22-ը նորից կբարձրանա 4-6 աստիճանով, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: