AM
19 Մարտ 2013 - 14:28 AMT

Ռուս հետախույզները հավաք են անցկացնում Հայաստանի լեռնային ուսումնական կենտրոնում

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախույզները երեքշաբաթյա հավաք են սկսել Փամբակի լեռնային ուսումնական կենտրոնում, հայտնում է Հարավային զինվորական շրջանաի մամլո ծառայությունը: «Հատուկ լեռնամարզական ուսումնական կենտրոնում զինծառայողները կատարում են շուրջ 15 տեսակի վարժություններ՝ հաղթահարելով լեռնային արգելքները, կողմնորոշվելով լեռներում, մագլցելով վեր ու անցումներ կատարելով, լեռնագնացային հանգուցներ կապելով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

100-ժամանոց լեռնային պատրաստության ընթացքում հետախույզները կուսումնասիրեն լեռնային հանդերձանքը, կստանան լեռնամագլցման հմտություններ:

Հավաքի վերջում ռազմակայանի հետախուզական անձնակազմը ավանդական վերելք կկատարի 2500 մ բարձրություն ունեցող Բերդ լեռը: