AM
21 Մարտ 2013 - 10:39 AMT

Կառավարությունը կհատուցի հողի հարկը գնդակոծման ենթարկված սահմանամերձ տարածքներում

Կառավարությունը մարտի 21-ի նիստում որոշել է 54,3 մլն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի ու Վայոց ձորի մարզպետարաններին: Ինչպես ասել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, հատկացված միջոցները կուղղվեն հողի հարկի հատուցմանը գնդակոծման ենթարկված սահմանամերձ շրջանների բանկիչների համար: Այդ առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սահմանամերձ շրջանների բնակչությանն աջակցություն ցուցաբերելու հարցը իշխանությունների ուշադրության կենտրոնում է: