AM
22 Մարտ 2013 - 07:54 AMT

ԵՊՀ ղեկավարությունը նստացույց անող ուսանողներին հորդորում է հարգել ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատանքը

ԵՊՀ-ի դիմաց ակցիա կազմակերպող երիտասարդներին համալսարանի ղեկավարությունը հորդորում է չփչացնել կանաչապատ տարածքները և հարգել ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատանքը: Բուհի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ բացի վերը նշվածից ասվում է, որ մարտի 19-ին ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավարին է հանձնվել «Երիտասարդական շարժման պահանջները» վերնագրով ապատեղեկատվություն, սպառնալիքներ, անհասկանալի ձևակերպումներ և պահանջներ պարունակող անստորագիր մի գրություն:

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Երևանի պետական համալսարանը, գիտակցելով իր դերն ու առաքելությունը, հաստատակամ է ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների իրավունքների պաշտպանության հարցում, վերահաստատում է հավատարմությունը քաղաքացիական ազատություններին և հորդորում է զերծ մնալ ԵՊՀ բնականոն գործունեությունը վնասող քայլերից:

Հիշեցնենք, որ որ փետրվարի 25-ին ուսանողների դասադուլ սկսեցին՝ գործող նախագահի հրաժարականի պահանջով, այնուհետև, որոշեցին նստացույց անել, քանի որ, ըստ ուսանողների, ԵՊՀ ղեկավարությունը խոչընդոտել է ակցիային և խախտել իրենց իրավունքները:

Հավելենք նաև, որ որ նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Պահանջը կապված է ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դասադուլավորներին հեռացնելու համար Մելքոնյանը դիմել է իր կողմկացիների օգնությանը՝ ասելով «զորքը առաջ բերեք»: