AM
22 Մարտ 2013 - 09:42 AMT

Դպրոցներում կարանտին չի հայտարարվի, բայց առաջարկվել է երկարաձգել արձակուրդը

Առողջապահության նախարարությունը այսօր դիմել է ԿԳՆ` առաջարկելով մեկ շաբաթով երակարաձգել գարնանային արձակուրդը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Անահիտ Հայթայանը: Կարանտին հայտարարելու անհրաժեշտության մասին հարցին ի պատասխան`Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, նախորդ շաբաթվա համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերն արդեն նվազել են, սական, ելնելով անվտանգության նկատառումներից, ավելի նպատակահարմար է ևս մեկ շաբաթով հետաձկել դպրոցական արձակուդը:

Նշենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ էր արձանագրվել գրեթե 1,3 անգամ:

Մարտի 4-ից 10-ն արձանագրվել էր հիվանդության 8433 դեպք, իսկ մարտի 11-ից 17-ը` 11404:

Նախորդ շաբաթ հանրապետության բուժհաստատությունները և հատկապես մանկական բաժանմունքներն աշխատել են գերծանրաբեռնված: