AM
23 Մարտ 2013 - 11:10 AMT

Աղասի Արաբյան. Սահակաշվիլին ու նրա թիմը մարդկանց մոլորության մեջ են գցում

Սահակաշվիլիի կուսակցության պնդումները, թե Սահակաշվիլիի օրոք հայաբնակ Ջավախքում միջոցներ են ներդրվել, ուղղված ենթակառուցվածքների ստեղծմանը, հեռու են իրականությունից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Ջավախահայ համայնքի ղերավար Աղասի Արաբյանը:

«Նրանք մարդկանց մոլորեցնում են մի երկու կառուցված ճանապարհով: 21-րդ դարում նույնիսկ ծիծաղելի է այդ մասին խոսելը: Իհարկե, այսքան տարի ճանապարհներ չեն եղել, իհարկե, մարդիկ ուրախ են նոր ճանապարհներին: Սակայան, կառուցվել են միայն հիմնական ճանապարհները, իսկ գյուղականները նույն վիճակում են: Կան բարձր լեռնային գյուղեր, որոնք ձմռանն ուղղակի կտրված են աշխարհից: Մի երկու ճանապարհ են կառուցել, մի քանի տուն են նորոգել, տանիքները ներկել, դրանով են հպարտանում: Մեծ հաշվով, ոչինչ չի արվել: Ավելին ասեմ՝ նախկինում էլ աշխատատեղեր չկային, իսկ ՄԱԺ օրոք ավելի վատ դարձավ: Մարդիկ լքում էին իրենց գյուղական տներն ու հեռանում»,-ասել է Արաբյանը:

Նա նաև նշել է, որ Ջավախքում անջատողականության սպառնալիք չկա: Ըստ նրա, տարածաշրջանում հարցումներ են անցկացվել: «Ջավախքում ապրող և հայերը, և վրացիները ասում են, որ եթե հայոց լեզուն տարածաշրջանային լեզու դառնա, դա ոչինչին չի խանգարի և անջատողականությանը չի նպաստի: Հայերը պետք է սովորեն իրենց լեզուն, կարողանան կարդալ իրենց գրականությունն ու պատմությունը: Սպառնալիքների մասին խոսակցությունները հորինված են: Միխայիլ Սահակաշվիլին դա միտումնավոր է անում՝ թշնամու կերպար է ստեղծում սրելու համար իրավիճակը ու վատթարացնելու համար հայ-վրացական հարաբերությունները»,-ասել է Արաբյանը:

Սահակաշվիլիի կուսակցությունը միշտ շահագրգռված էր գոհացնելու Ադրբեջանին, նույնիսկ ի վնաս երկրի հայ բնակչությանը, հիշեցնում է Արաբյանը: «Նախկին իշխանությունները միշտ մի քանի ճակատով են գործել. մի կողմից կատարել են Ադրբեջանի պատվերները, մյուս կողմից՝ ասել են հայերին. տեսեք, մենք ճանապարհներ ենք կառուցել ձեզ համար: Նույնիսկ երբ երկաթուղի էին կառուցում, մրցույթն անցկացրեցին ադրբեջանական կազմակերպությունների միջև, նույնիսկ սևագործ բանվոր հայերին չէին ընդունում»:

«Նաև խոսվում է գազաֆիկացման մասին: Բայց չմոռանանք, որ դա ադրբեջանական գազ է, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված են: Ջավախքը բարձր լեռնային շրջան է, 6-7 ամիս այնտեղ ձմեռ է, ցուրտ: Եթե ինչ-ինչ հարցեր առաջանան, մարդկանց գազը ուղղակի կանջատեն: Մարդիկ ուղղակի կսառչեն: Այնպես որ, դա ճնշման լծակ է: Չէ որ կարելի էր թույլ տալ գազը անցկացնել հարևան Հայաստանից, ինչն ավելի էժան կլիներ, մոտ ու հուսալի»,-կարծում է Արաբյանը, գրում է GeorgiaTimes-ը: