AM
27 Մարտ 2013 - 06:43 AMT

Արտաշատում բախվել են «Օպելն» ու «Միցուբիշին»

Այսօր՝ժամը 03.15-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Օգոստոսի 23 և Մարքս փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 132 և «Միցուբիշի» մակնիշի 20 TT 850 պետհամարանիշերով ավտոմեքենաները, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: