Այսօր տեղ-տեղ հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն ամենուրեք կսկսի նվազել. ցերեկը կցրտի 2-3 աստիճանով:Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հնարավոր է քամի մինչև 18մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, բուքի հետևանքով հնարավոր է լինեն նաև դժվարանցանելի ճանապարհներ:





