AM
29 Մարտ 2013 - 07:45 AMT

Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կրթության բարեփոխման հակառակորդների դեմ

Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կրթության բարեփոխման հակառակորդների դեմ, հայտնում է Associated Press-ը: Բարեփոխումը ենթադրում է երկրի բուհերի յուրաքանչյուր հինգերորդ ֆակուլտետի փակում կամ միացում այլ բաժնի: Դա ընդվզում է առաջացրել ուսանողների մոտ և տարաձայնություններ կոալիցիոն կառավարության ներսում:

Բարեփոխման արդյունքում ֆակուլտետների թիվը 534-ից կնվազի մինչև 405: Կառավարությունը պնդում է, որ դա թույլ կտա տնտեսել կրթության վրա ծախսվող գումարները: