Սուրբ Հարության տոնը խորհրդանշում է հավիտենականությունը և ամենից առաջ պետք է պահպանվի տոնի հոգևոր խորհուրդը: Տեր Եսայի քահանա Արթենյանն ասում է` Քրիստոնեության մեջ չկա ավարտ և Հարության տոնը գալիս է փաստելու, որ ամեն ինչ սկսվում է նորից:
«Եթե չենք պահում հոգևոր կողմը, մնացածը դառնում է ինքնանպատակ: Մարդիկ, երբ չգիտեն, թե տոնի հիմքը որտեղից է գալիս, ծեսերն էլ են փոփոխվում ու ոչ մի կապ չի ունենում տոնի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր Եսային:
Երբ Քրիստոսին խաչը բարձրացրին, մտածեցին թե հաղթեցին նրան: Բայց նա ասում էր՝ ես եկել եմ չարչարվելու ու խաչվելու համար: «Իրականում հարություն առնելով՝ նա փաստեց իր հաղթանակը։ Այն, ինչի համար որ եկել էր, իրականություն դարձավ»,- ասաց քահանան:





