AM
4 Ապրիլ 2013 - 12:45 AMT

Հիքմետ Չեթին. Թուրքիան չի կարող այնպիսի որոշում կայացնել, որը կվնասի Ադրբեջանին

Թուրքիայի սահմանը Հայաստանի հետ հնարավոր է բացել միայն Ադրբեջանի հետ համաձայնեցման դեպքում, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմետ Չեթինը: Ըստ նրա, Ադրբեջանն ու Թուրքիան շատ մոտ հարաբերություններ ունեն, և Թուրքիան չի կարող միակողմանի կարգով բացել Հայաստանի հետ սահմանը:

«Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հատուկ հարաբերություններ են: Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի կարող բացվել միակողմանի կարգով: Դա շատ կարևոր է Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերություններում: Սահմանը բաց էր, երբ ես ԱԳ նախարար էի: Թուրքիան չի կարող որոշում կայացնել, որը կվնասի Ադրբեջանին»,-ասել է Չեթինը:

Անդրադառնալով Վան-Երևան ավիաչվերթին՝ նախկին նախարարն ասել է, որ դա մասնավոր ընկերության որոշում է, ոչ թե թուրքական կառավարության: «Թուրքիան բաց երկիր է և մասնավոր ընկերությունները կարող են ցանկացած որոշում կայացնել: Սակայն, տեսնելով, որ այդ հարցն անհանգստացնում է Ադրբեջանին, նրանք չեղյալ հայտարարեցին որոշումը»,-ասել է Չեթինը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: