AM
7 Ապրիլ 2013 - 14:29 AMT

Դժբախտ դեպք` Շիրակի մարզում. Ականի պայթյունից երեխաներ են մահացել

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այսօր` ժամը 15.42-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև մարզային ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում նե, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1997 թ. ծնված Մ. Գևորգյանը: