AM
8 Ապրիլ 2013 - 05:33 AMT

Հրդեհ՝ Երևանի ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում. Շենքի բնակիչները տարհանվել են

Այսօր՝ ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գլենդել Հիլզի» շենքի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել՝ 06.04-ին:

Այրվել են «Միցուբիշի» մակնիշի 50 ՏՏ 100, «Օպել» մակնիշի 32 ՍԼ 616 պետհամարանիշերով ավտոմեքենանաներն ամբողջությամբ, «Նիսան» մակնիշի 91 NՍ 999 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի առաստաղը, ետնամասիաջակողմյա անիվը, և ջերմահարվել է «ՎԱԶ 2109» մակնիշի 32 ՕԼ 770 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակոմյա դուռը:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են շենքի բնակիչերի տարահանում. տուժածներ չկան: Դեպքի վայրում են գտնվել նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության աշխատակիցները: