AM
9 Ապրիլ 2013 - 08:40 AMT

ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում դեռահասնեի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում ականի պայթյունից զոհված դեռահասների մերձավորներին: Դեսպանության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցավով տեղեկացանք ռուսական զորամասի տանկային պոլիգոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որտեղ ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչ երեխաներ: Դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին»: