ՄԹ նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ Երևանում Բրիտանական դեսպանատանը տեղադրված է սգո մատյան և ցանկացողները կարող են գալ գրառել իրենց ցավակցական ուղերձները:
Այսօր՝ 09.00-16.30, ապրիլի 10-ին և 11-ին 09.00-16.30 և ապրիլի 12-ին ժամը 09.00-12.00 Հայաստանում ՄԹ դեսպան Ջոնաթան Էյվսի ուղերձում ՄԹ նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ ասվու է. «Ցավալի էր լսել Լեյդի Թեթչերի մահվան լուրը: Նա հիանալի կին էր, ով ոգեշնչել է աշխարհին իր քաջությամբ և վճռականությամբ: Հայաստանում նրան մասնավորապես կհիշեն 1990թ-ին կատարած այցելությամբ, երբ Գյումրիում մասնակցեց 1988-ի երկրաշարժից հետո վերականգնված Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման արարողությանը: Մենք կիսում ենք Լեյդի Թետչերի ընտանիքի վիշտը և մեր մտքերը նրանց հետ են», հայտնում է ՄԹ դեսպանատան մամլո ծառայությունը:





