AM
9 Ապրիլ 2013 - 13:57 AMT

ՊՆ-ն հերքում է` մայրաքաղաքում զորք չկա. Խնդրում ենք, բանակի անունը մի շահարկեք

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարած հաղորդագրության մեջ նշված է.«Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաև, որ տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր»:

Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց հաղորդագրության` ՊՆ-ին վերաբերող հատվածը:

«Նման բան չկա: ՊՆ-ն հիմա քաղաքում զորք չունի: Խնդրում եմ, բանակի անունը մի շահարկեք», – ասաց նա: