Այսօր հանրապետության տարածքում ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ. հովիտներում` անձրև և ամպրոպ, լեռներում գիշերային ժամերին հնարավոր է թաց ձյուն: Շրջանների մեծ մասում առավոտյան կդիտվի տեղումների դադար, կեսօրից հետո տեղումները կվերսկսվեն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ արագությամբ:
Առանձին շրջաններում հավանական են առատ անձրևներ, մեծ է կարկտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամի մինչև 10-12մ/վրկ: Ցերեկը կդիտվի +18+20, երեկոյան +13+15 աստիճան տաքություն:





