AM
15 Ապրիլ 2013 - 14:09 AMT

Ուկրաինական Սումի քաղաքում հող են հատկացրել հայկական եկեղեցու կառուցման համար

Ուկրաինական Սումի քաղաքում հող են հատկացրել հայկական եկեղեցու կառուցման համար, հայտնում է Analitika.at.ua-ն՝ dancor.sumy.ua վրա հղումով:

Հայկական եկեղեցու համար հողահատկացում անելու հանձնարարական էր տվել Սումիի վարչակազմի ղեկավար Յուրի Չմիրյովը: «Կա 2 հողատարածք, որտեղ կարելի է եկեղեցի կառուցել»,-ասել է քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչության պետ Անատոլի Ժուկը: