AM
15 Ապրիլ 2013 - 14:14 AMT

Չերնոգորիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Չերնոգորիայում ստեղծվել է նոր «Ժողովրդավարական նախաձեռնություններ» կազմակերպությունը, որը միավորում է երկրի ազգային համայնքները: «Ժողովրդավարական նախաձեռնություններ» կազմակերպությունը ստեղծվել է Չերնոգորիայում բնակվող ժողովրդների միջև բարեկամության զարգացման համար: Կազմակերպությունը գլխավորում է Ամրամ Պետրոսյանը: Այդ մասին հայտնում է Analitika.at.ua-ն, նորաստեղծ կազմակերպության վրա հղումով:

Ժողովրդական դիվանագիտության անբաժան մասն է հանդիսանում հոգևոր, գիտական, գործարար, մշակութային կապերի հաստատումը:

Կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Բուդվա քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: