Այսօր ամենուրեք կպահպանվի կարճատև տեղումների հավանականությունը, լեռներում և նախալեռներում սպասվում է ձյուն, հնարավոր է սաստիկ քամի մինչև 20մ/վրկ արագությամբ, լեռներում` ձնաբուք, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի: Ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով սպասվում է ուրբաթ օրը:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ արևելյան շրջանների` Լոռվա, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի գյուղաբնակներին խորհուրդ է տրվում գիշերային ժամերին, հատկապես 02:00-06:00, ծխահարել այգիները` բերքը ցրտահարումից պաշտպանելու համար:
Լեռներում և լեռնանցքներում բքի հետևանքով հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ:
Երևանում պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, քամի՝ 10-12մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +15+17, երեկոյան +8+10 աստիճան տաքություն:





