AM
18 Ապրիլ 2013 - 12:06 AMT

Լևան Բերձենիշվիլի. Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը Վրաստանի կողմից անհավանական է

Մի շարք կազմակերպություններ, որոնք ներկայացնում են Վրաստանում բնակվող հայազգի քաղաքացիների շահերը, դիմել են երկրի խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, խորհրդարանը մտադիր չէ ճանաչել ցեղասպանությունը, հայտնում է «Կավկազ Օնլայնը»:

Ըստ խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից մեկի՝ Լևան Բերձենիշվիլու, Հայաստանը չպետք է պահանջներ ունենա այդ հարցում Վրաստանից:

«Այդ իրադարձությունների ժամանակ վրաց ժողովուրդն իրեն պահեց այնպես, ինչպես վայել է հարևանին: Մենք ապաստան տվեցինք նրան և հայտնեցինք մեր վերաբերմունքը կատարվածին: Քաղաքական առումով ավելին պահանջել անարդարացի է: Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը Վրաստանի կողմից անհավանական է և ոչ մի դեպքում տեղի չի ունենա»,-ասել է պատգամավորը: