AM
19 Ապրիլ 2013 - 12:52 AMT

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

Այսօր, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 տան առաջին հարկում պայթուցիկ սարք են հայտնաբերել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հաղորդվում է նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: