AM
20 Ապրիլ 2013 - 07:22 AMT

Ապրիլի 22-ին Մոսկվայում կնշեն Գյուլիստանի խաղաղ պայմանագրի 200-ամյակը

Ապրիլի 22-ին Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված Գյուլիստանի խաղաղ պայմանագրի 200-ամյակին:

Ըստ 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Ռուսաստանի և Պարսկաստանի (Իրան) միջև 1831թ. կնքված Գյուլիստանի (Ղարաբաղ) պայմանագրի Պարսկաստանը ընդունում էր, որ Ռուսաստանին է անցնում Ղարաբաղի խանությունը (այժմյան ԼՂՀ տարածքը), ինչպես նաև Բաքվի, Գյանջայի, Շիրվանի, Շեքիի, Դերբենտի, Գուբայի, Թալիշական խանության մի մասը (ներկայիս Ադրբեջանի տարածք), ինչպես նաև Դաղստանը, Աբխազիան, Քարթլին, Կախեթիան, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան (ներկայիս Հյուսիսային Կովկասի ու Վրաստանի մի մասը): Ըստ պայմանագրի Ռուսաստանին բացառիկ իրավունք էր տրվում նավատորմ ունենալ Կասպից ծովում: Երեկոյին կմասնակցեն Կամերային նվագախումբն ու հայտնի կատարողներ Արցախից: Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Կանաչյանի, Բաբաջանյանի, Խաչատուրյանի, Միրզոյանի, Բախի, Կաչինիի ստեղծագործությունները: Երեկոն կազմակերպել են Ռուսաստանի հայերի միությունը և Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը: