AM
20 Ապրիլ 2013 - 13:21 AMT

Արցախում հանրապետական շաբաթօրյակ էր

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Շոշկավանքի շրջակայքում կազմակերպված ծառատունկին:

Նախագահ Սահակյանը նշել է նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը՝ հատկապես կարևորելով պատմաճարտարապետական կոթողների շրջակայքի բարեկարգումը՝ այն համարելով կարևոր թե դրանց պահպանման, թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: