Ապրիլի 22-ին առատ տեղումները գրեթե ամենուրեք կդադարեն, և շրջանների գերակշիռ մասում կլինի միայն կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, հյուսիս-արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով: Պատկերից կզանազանվեն հարավային շրջանները. այստեղ այս գիշեր և ապրիլի 22-ին սպասվում են զգալի տեղումներ, հնարավոր է սաստիկ քամի 23մ/վրկ, տեղ-տեղ կարկուտ, բարձրադիր վայրերում հնարավոր է նաև դժվարանցանելի ճանապարհներ լինեն:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում այսօր միայն տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն կանխատեսվում: Ցերեկը սպասվում է +16+18, երեկոյան +13+15 աստիճան տաքություն:





