AM
22 Ապրիլ 2013 - 11:04 AMT

Իսրայելի հայերի միությունը ապրիլի 24-ին հանրահավաք կանցկացնի Թուրքիայի դեսպանատան մոտ

Ապրիլի 24-ի առավոտյան Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ հանրահավք տեղի կունենա ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ակցիայի կազմակերպիչն է Իսրայելի հայերի «Արարատ» միությունը, որը ստացել է ոստիկանության թույլտվությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Միության մամլո քարտուղար Մենդել Կորսունսկին, ապրիլի 24-ին ողջ աշխարհում հիշում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցուցարարները Թել Ավիվում կպահանջեն Թուրքիայի իշխանություններից ճանաչել սարսափելի ողբերգության փաստը և չուրանալ պատմական իրողությունը: