AM
24 Ապրիլ 2013 - 06:06 AMT

Երեկոյան մայրաքաղաքում կարճատև տեղումներ են սպասվում

Այսօր հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ: Օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների եղանակ: Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևելյան շրջանները. Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում տեղումներ կդիտվեն կեսօրից հետո, իսկ Սյունիքում և Արցախում հնարավոր են առատ տեղումներ:

Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, սակայն արդեն 2 օրից ամբողջ տարածքում եղանակը զգալի կտաքանա: Երևանում օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկը սպասվում է +13+15, երեկոյան +9+11 աստիճան տաքություն: