AM
24 Ապրիլ 2013 - 06:40 AMT

Հրդեհ է բռնկվել Հանրապետական հիվանդանոցում

Առավոտյան 06.13-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկում է հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին: Ամբողջությամբ այրվել էսենյակը գույքով՝ մոտ 12 քմ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված ինստիտուտում «SOS» հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ: