Ուկրաինայում նշել են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ամենամեծ միջոցառումը տեղի է ունեցել Կիևում: Սգո հանրահավաքներ ու հոգեհանգստի արարողություններ են տեղի ունեցել 14-րդ դարի հայկական եկեղեցում, ինչպես նաև մատուռում, որը գտնվում է այն հողատարածքի վրա, որը իշխանությունները հատկացրել են մայր տաճարի կառուցման համար ՀԱԵ Ուկրաինայի թեմին:
Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, և մեր սերնդի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի դեմ կատարված ոճիրը իր արժանի գնահատականը ստանա:
Միջոցառումներին մասնակցել են Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները: Հոգեհանգստի արարողություններ են տեղի ունեցել Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում ու մատուռներում, հայտնում է Analitika.at.ua-ն:





