AM
25 Ապրիլ 2013 - 08:51 AMT

Վոլգոգրադում բացվել է Ստալինգրադի ճակատամարտին նվիրված միջազգային պատմամշակութային համաժողովը

Վոլգոգրադում բացվել է Ստալինգրադի ճակատամարտին նվիրված միջազգային պատմամշակութային համաժողովը «Միասնաությամբ ձեռք բերված Մեծ Հաղթանակը. Կովկասի ժողովրդները Ստալինգրադի ճակատամարտում» խորագրով: Երրորդ համաժողովի անցկացման համար Վոլգոգրադը պատահաբար չի ընտրվել. 2013թ. նշվում է Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերի հաղթանակի 70-ամյակը:

Ինչպես ասվում է համաժողովի հայեցակարգում, «երկու առաջին տարածաշրջանային համաժողովների անցկացման փորձը 2010 և 2011թթ. Տուապսեում և Վլադիկավկազում ցույց տվեց, որ Հյուսիսային Կովկասի ու Անդրկովկասի երկրներում կենդանի է Հայրենական Մեծ պատերազմի մասին հիշողությունը որպես մեծ պատմական իրադարձության: Խորհրդաժողովները նաև ընթացան երկխոսության եզակի ձևաչափով, որին մասնակից դարձան Կովկասի տարածաշրջանի բոլոր ներկայացուցիչները Մոսկվայի հովանու ներքո: Միևնույն ժամանակ լոկ Հայրենական պատերազմի նշանակության արձանագրումը բավարար չէ: Հարկավոր է բանավեճի այնպիսի օրակարգ, որը թույլ կտա դա առավել խորը գիտակցել արդիական խնդիրների ու մարտահրավերների լույսի ներքո»:

Վոլգոգրադի համաժողովն անցնում է 2015թ. Մեծ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարության շրջանակներում: Համաժողովը նպատակ է հետապնդում ստեղծել կայուն ու արդյունավետ կապեր Ռուսաստանի, ներառյալ Հյուսիսային Կովկասի ու Անդրկովկասի պետությունների պատմաբանների, փորձագետների ու հասարակական գործիչների միջև, ինչպես նաև հակազդել Մեծ Հայրենական պատերազմի պատմական արդյուքների զեղծարարության փորձերին: Նախատեսվում է նաև նոր երիտասարդական շփումներ հաստատել Ռուսաստանի ու Անդրկովկասի պետությունների միջև սոցիոմշակութային ու հումանիտար առաքելություններին մասնակցելու միջոցով:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ռուսաստանցի և Անդրկովկասի պատմաբանների նստաշրջան՝ նվիրված այդ կարևոր պատմական իրադարձությանը:

Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները: Համաժողովի կազմակերպիչն է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի զարգացումը, «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնը, «Կովկասյան համագործակցություն» միջազգային կապերի աջակցության ոչ առևտրային կազմակերպությունը: