Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնը հունիսի 30-ից հուլիսի 13-ը երիտասարդ մասնագետների համար կազմակերպում է գլոբալ անվտանգության հարցերով միջազգային ամառային դպրոց: Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարությունն ու նշում, որ ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն մինչև ապրիլի 30-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:





