Երևանի ավագանու ընտրություններում Դաշնակցությունը բավականին հաջող քարոզարշավ է անցկացնում, կարծում է ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Ոուզաննա Առաքելյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ ՀՅԴ-ի կողքին այն ընտրազանգվածն է, ում համար շատ կարևոր է երկրի ապագան:
Կարևորելով ավագանու ընտրություններում ՀՅԴ ներկայացրած ծրագիրը, Ոուզաննա Առաքելյանը նկատեց, որ կուսակցությունն առաջարկում է Երևանի ավագանու խորհրդում ստեղծել հանձնաժողով, որը կվերահսկի Երևանի բյուջեն, և այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը:
«Արդեն երկրորդ անգամ գործող իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրությունը վերագրում են անձի ընտրության: Ամենուրեք տիրում է վախի մթնոլորտ»,- ասաց Ռուզաննա Առաքելյանը:
Ռուզաննա Առաքելյանի խոսքով` իրենց համար սկզբունքորեն մերժելի է որևէ ձևով ժողովրդին գայթակղելը և կաշառելը. «Կյանքը ցույց տվեց, որ բոլոր ընտրությունները, որոնք անցկացվեցին կաշառքով, խեղել են մեր ժողովրդի ճակատագիրը»:





