Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք չպետք է ընդգրկվեն ընտրատեղամասերի հանձնաժողովներում որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա իր այս պնդումը հիմնավորեց նրանով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի հայտարարել իրեն:
«Այդ տեղում պետք է նստի ՀՅԴ, ՀԱԿ և «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչը»,-ասաց նա: Անահիտ Բախշյանը նկատեց, որ ՀԱԿ-ին ընդդիմություն համարում է, սակայն այս ուժը չցանկացավ համագործակցել «Ժառանգության» հետ:





