Ըստ Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահապանության նախարար Գուրամ Օդիշարիայի, հայկական եկեղեցիները Վրաստանի տարածքում կվերականգնվեն անհատույց:
Ինչպես հայտարարել է նախարարը, վարչապետն է ընդունել այս որոշումը և իրազեկել է այդ մասին հայկական կողմին Երևան այցելության ժամանակ, ինչը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը: Սակայն, այս նախաձեռնությունը առաջացրել է վրաց հանրության մի մասի դժգոհությունը:
Ըստ նրա, վրաց փորձագետներն ուսումնասիրել են այդ հուշարձաններն ու պարզել են, որ դրանց թվում կան այնպիսիք, որոնց վերանորոգման աշխատանքները կարելի է սկսել արդեն մի քանի ամսից:
«Մայիսին վրաց մասնագետները կմեկնեն Հայաստան, լինելով 13 վրացական եկեղեցիներում: Այցի ժամանակ կորոշվի, թե ինչ անելիքներ կան այնտեղ»,-հայտարարել է նախարարը:
Անդրադառնալով Թբիլիսիի Սերեբրյանայա փողոցում գտնվող հայկական եկեղեցուն՝ նա ասել է, որ նախարարությունն արդեն աշխատում է այս հուշարձանի վերականգնման նախագծի վրա:





