AM
26 Ապրիլ 2013 - 07:04 AMT

Ընդունելության քննությունների շտեմարանները տեղադրվել են ԳԹԿ և ԿԳՆ կայքերում

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ հիմք ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում ևս բացվել է «Շտեմարան» ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության հանրայնացմանը: