AM
29 Ապրիլ 2013 - 09:10 AMT

Մ.Մինասյանը՝ «Զվարթնոց»-ի շենքը քանդելու սեփականատիրոջ ցանկության մասին. Վատ նախադեպ կա

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի սեփականատերը դիմել է քաղաքապետարան այն քանդելու թույլտվություն ստանալու համար, սակայն քաղաքաշինական խորհուրդը բացասական պատասխան է տվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյաննասաց, որ «Զվարթնոց»-ի շենքը միութենական մրցանակներ է ստացել և հուշարձան է : Նա նշեց, որ մտավախություն ունի, որ սեփականատերը կարող է շենքի բաղադրամասերը ավելորդ համարել ու ոչնչացնել դրանք:

«Պետք է հարգել շենքերի հեղինակներին և ճարտարապետներին: Պետք է աչքի լույսի պես պահել հուշարձան-շենքերը՝ քանդելը ելք չի: Ոչ ոք քանդելով քաղաք չի կառուցել»,- ասաց ճարտարապետը՝ հավելելով, որ վատ նախադեպ կա ու բոլորին թվում է, որ հուշարձանները կարող են քանդել: