AM
29 Ապրիլ 2013 - 13:39 AMT

ԲՀԿ պատգամավոր. Ծառուկյանը նախընտրական շրջանում բարեգործությամբ զգույշ է զբաղվում, որ կաշառք չհամարվի

Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում բավական զգույշ է զբաղվում բարեգործությամբ, որ մարդու արած բարեգործությունը հանկարծ չդիտվի որպես ընտրակաշառք, ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

«Հաճախ է լինում, որ քարոզչության ընթացքում մարդիկ մոտենում են` օգնություն խնդրում: Գագիկ Ծառուկյանը խոստանում է, որ կօգնի հիմնադրամի միջոցով միայն թե` ընտրություններից հետո»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը:

Նա նաև նկատեց, որ, այնուամենայնիվ, բարեգործությամբ երկիր չես պահի: «Երկիրը քաղաքականությամբ պետք է պահել: Ես` քաղաքական գործիչ եմ»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը: