AM
30 Ապրիլ 2013 - 09:59 AMT

«Բարև, Երևան». ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն սկսել են բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքը քարոզարշավի առաջին օրից մինչ այսօր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի խախտման 50 դեմք է գրանցել: Ավագանու «Բարև Երևան» դաշինքի թեկնածու Դանիել Իոաննիսյանի խոսքով` Ընտրական օրենսգիրքը խախտում են միայն այս երեք ուժերը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ խատումներ է անում նաև ոստիկանությունը` «Բարև Երևան» դաշինքի անդամների հանդիպումների ժամանակ տեսանկարահանում են հանդիպմանը մասնակցող մարդկանց դեմքերը:

«Բարև, Երևանը» նաև ահազանգում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդեն սկսել են բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել: «Քաղաքացիները օգնության համար դիմումներ են գրում, որոշ տեղերում գումարն անմիջապես են տալիս, կամ խոստանում են տալ ընտրություններից հետո: Մենք ահազանգեր ենք ստանում, սակայն մարդիկ վախենում են բաց հայտարարել, որ ընտրակաշառք են ստացել: Հենց մեր ձեռքին փաստ լինի, մենք կդիմենք համապատասխան մարմիններին»,- ասաց «Բարև, Երևան» դաշինքի մեկ այլ թեկնածու Դավիթ Սանասարյանը:

Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ որ իրենք արդեն դիմել են ԿԸՀ: