AM
30 Ապրիլ 2013 - 16:31 AMT

ԱԳ նախարարը Եվրոպայի պահպանողականներին և ռեֆորմիստներին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացը

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբակցության անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակին ծանոթանալու նպատակով խորհրդարանականների այցելության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին:

Խորհրդարանականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: