ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքյան» իր էջում անդրադարձել է նախօրեին ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին իր գնահատականների հետ կապված արձագանքներին և, մասնավորապես, ՀԱԿ փոխնախագահ Արման Մանուկյանի հայտարարությանը, որում նա Արմեն Աշոտյանին «լկտի» էր անվանել:
«Իսկապես ցավում եմ, որ «ինտիլեգենտ» արտաքինով, տարիքն առած որոշ պատգամավորներ, որոնց բացառիկ արժանիքը Առաջին Հանրապետության անկախության հռչակագրի համահեղինակի և առաջին ղեկավարի հետ նույնական անուն ազգանուն ունենալն է, իջնում է անձնական վիրավորանքների մակարդակի:
Ինչ լավ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում այս պահին բացակայում են Վարդան Մամիկոնյան, Գևորգ Մարզպետունի կամ Քրիստափոր Կոլումբոս անուն ազգանունով մարդիկ»,- գրել է Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, երեկ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը չէր ցանկացել մեկնաբանել Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես լկտիներին չեմ պատասխանում»:
Արմեն Աշոտյանը Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատել էր Ալլա Պուգաչովայի հետ և գրել. «Ինչո՞ւ եք Հայաստանի քաղաքական դաշտի Պուգաչովա դարձած (հա խոստանում է էլ չերգի, բայց հա երգում է) Լևոն Տեր-Պետրոսյանին այդ պատկառելի տարիքում տանից հանում-բերում, որ ինքն էլ իր «քաղաքագիտական վերլուծությունն» անի՝ անթերի կատարելով իր հին «հիթերը»` «Арлекино»-ն (վերջ ռեժիմին), «Миллион алых роз»-ը (կեղծված ընտրություններ), «Две звезды»-ն (ՀԱԿ+ԲՀԿ), «Три счастливых дня»-ն (իր ղեկավարած տարիների գովքը) և «В Петербурге сегодня дожди»-ն (միջազգային հանրությունը սատարում է Սերժ Սարգսյանին):





