AM
3 Մայիս 2013 - 06:03 AMT

Ընտրատեղամասերում հանձնաժողովների ՀԱԿԿ տեղերը ԲՀԿ-ին չեն վաճառվել. Զ.Թադևոսյանը հերքում է

Տեղեկությունները, թե «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների մի քանի տասնյակ ընտրատեղամասերում հանձնաժողովի իր տեղերը վաճառել է ԲՀԿ-ին չեն համապատասխանում իրականությանը: ՀԱԿ ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունները. «Չի համապատասխանում իրականությանը, կատեգորիկ` ոչ»:

Ավելացնենք, որ «Իրավունք» թերթն այսօրվա համարում գրել է, որ Երևանի ավագանու ընտրությունները որոշ մասնակից ուժերի համար վերածվում են բավականին եկամտաբեր բիզնեսի։ «Ըստ հավաստի տեղեկությունների՝ ՀԱԿԿ-ը հանձնաժողովի իր տեղերը մի քանի տասնյակ ընտրատեղամասերում վաճառել է ԲՀԿ-ին։ Միաժամանակ ՀԱԿԿ-ին տրվել են երաշխավորություններ, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ականները պայքար են տանելու նաև ՀԱԿԿ-ի շահերի համար»,- գրել է թերթը: